fbpx
    • Լրահոս + Vnews

      Նորություններ Հայաստանից և աշխարհից

Ֆրանսուա Ֆիյոնին եւ նրա կնոջը հանրային միջոցների յուրացման մեղադրանքներ են առաջադրել

Ֆրանսիայի նախագահի նախկին թեկնածուՖրանսուա Ֆիյոնը եւ նրա կինը՝ Պենելոպան, հունիսի 22-ին հայտնվել են քնության տակ գտնվողների կարգավիճակում, նրանց առաջադրվել են հանրային միջոցների յուրացման մեղադրանքներ:

Այս մասին,  տեղեկացնում Է  BFM հեռուստաալիքը՝ վկայակոչելով իրավապահ մարմինների մի աղբյուր: Ֆրանսիայի ոստիկանության հակակոռուպցիոն բաժնի աշխատակիցներն ավարտել են իրենց հետաքննությունը եւ գործն ուղարկել դատական քննիչներին, ովքեր այժմ պետք Է որոշեն՝ գործը հանձնել արդյոք դատարան:

Սկանդալը ծագել Է 2017 թվականի հունվարի վերջին ֆրանսիական Le Canard enchaine անկախ թերթում մի շարք հրապարակումներից հետո: Հրատարակությունը պնդում Էր, որ քաղաքական գործչի կինը՝ Պենելոպա Ֆիյոնը, երկար ժամանակ նրա օգնական Է ձեւակերպվել Ազգային ժողովում եւ դրա համար ստացել ռոճիկ, սակայն «ոչ մի իրական աշխատանք չի կատարել», Պենելոպային շուրջ 0,5 միլիոն եվրո Է վճարվել, հաղորդել Է ՏԱՍՍ գործակալությունը: