fbpx
    • Լրահոս + Vnews

      Նորություններ Հայաստանից և աշխարհից

Գարո Փայլանի հարցումը Պոլսի պատրիարքական ընտրության հետաձգման վերաբերյալ

Թուրքիայի Ազգային մեծ ժողովի պատգամավոր Գարո Փայլանը Պոլսի Հայոց պատրիարք Մեսրոպ արքեպիսկոպոս Մութաֆյան մահից հետո տեղապահի ընտրության օրվա փոփոխության վերաբերյալ գրավոր հարցում է ուղարկել Թուրքիայի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուին:

Տեղապահի ընտրությունը պետք է տեղի ունենար 2019 թվականի հունիսի 27-ին, սակայն ներքին գործերի նախարարությունը, Պոլսի կուսակալության միջոցով 2019 թվականի հունիսի 26-ին առանց որևէ պատճառաբանության հայտնել է, որ տեղապահի ընտրությունը պետք է հետաձգվի մինչև 2019 թվականի հուլիսի 4:

2019 թվականի մայիսի 23-ին Սահմանադրական դատարանը որոշել էր, որ պատրիարքի ընտրությանը խոչընդոտելը կդիտվի որպես «կրոնական ազատության ոտնահարում»:

Փայլանը հարցման մեջ հարցադրում է կատարել այն մասին, թե որն է Թուրքիայի Հայոց պատրիարքարանի տեղապահի ընտրության օրվա փոփոխության պատճառը, ինչու և ինչ իրավական հիմունքներով է ՆԳ նախարարությունը միջամտել հոգևոր կառույցի ներքին գործերին և այլն:

2019թ. մարտի 8-ին պատրիարք Մութաֆյանի մահից հետո սկսվել է մի գործընթաց, որը պետք էավարտվի նոր պատրիարքի ընտրություններով: Հունիսի 18-ին Կ.Պոլսի Հայոցպատրիարքության Կրոնական ժողովի որոշմամբ պատրիարքի տեղապահի ընտրությունների օրէր նշանակվել հունիսի 27-ը: