fbpx
    • Լրահոս + Vnews

      Նորություններ Հայաստանից և աշխարհից

Գավառի ավտոճանապարհներին բուք է

 Հայաստանի Հանրապետության տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 13-ին՝ ժամը 17:00-ի դրությամբ, Գավառի տարածաշրջանի ավտոճանապարհներին բուք է:

Ինչպես տեղեկացրին ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայությունից, նշված ավտոճանապարհին կատարվում են ճանապարհի մաքրման աշխատանքներ:
ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: