fbpx
    • Լրահոս + Vnews

      Նորություններ Հայաստանից և աշխարհից

Գիտնականները շաքարի նոր վտանգ են հայտնաբերել

Շաքարն արգելափակում Է այն սպիտակուցի ակտիվությունը, որն անհրաժեշտ Է աղիների միկրոֆլորայի բազմացման համար: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրեսն», այս եզրակացությանն են հանգել Եյլի համալսարանի գիտնականները, որոնց հետազոտությունը հրապարակվել Է Proceedings of the National Academy of Sciences հանդեսում, հաղորդել Է MedicalXpress-ը:

Գիտնականները լաբորատոր մկների կերաբաժնում մտցրել են գլյուկոզայի եւ ֆրուկտոզայի մեծ պարունակությամբ մթերքներ՝ ուսումնասիրելու համար սախարոզայի ազդեցությունը Bacteroides thetaiotaomicron օգտակար մանրԷի վրա: Նախկինում կարծում Էին, թե շաքարը ներծծվում Է բարակ աղիքում, սակայն վերջերս կատարված հետազոտությունները ցույց են տվել, որ այն կարող Է հայտնվել նաեւ հաստ աղիքում եւ ազդեցություն գործել միկրոֆլորայի վրա, ոուստի գիտնականները որոշել են ստուգել, թե որքան Է ուժեղ այդ ազդեցությունը:

Պարզվել Է, որ շաքարն արգալափակում Է Roc սպիտակուցի արտադրումը, որը պատասխանատու Է մանրԷների գաղութացման համար, ինչը կարող Է առողջության հետ կապված խնդիրների հանգեցնել: Ըստ որում շաքարը (ֆրուկտոզան կամ գլյուկոզան) նշանակություն չի ունեցել, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: