fbpx

Գլխավոր շտաբում ընդունել են տարբեր հարցերով դիմած քաղաքացիներին

Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ, գեներալ-լեյտենանտ Օնիկ Գասպարյանը հունվարի 14-ին ընդունել է տարբեր բնույթի հարցերով դիմած քաղաքացիներին: Այդ մասին հայտնեցին ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Ծանոթանալով ներկայացված խնդիրներին՝ գեներալ-լեյտենանտ Օնիկ Գասպարյանը հանձնարարականներ է տվել պատասխանատու ստորաբաժանումների և ծառայությունների ղեկավարներին՝ դիմումատուներին աջակցելու հնարավոր տարբերակները քննարկելու և անհրաժեշտ քայլեր ձեռնարկելու վերաբերյալ: