Գրետա Թունբերգը 100 հազար դոլար կնվիրաբերի կորոնավիրուսով հիվանդ երեխաների բուժման համար - VNews
    • Լրահոս + Vnews

      Նորություններ Հայաստանից և աշխարհից

Գրետա Թունբերգը 100 հազար դոլար կնվիրաբերի կորոնավիրուսով հիվանդ երեխաների բուժման համար

Շվեդ էկո-ակտիվիստ Գրետա Թունբերգը 100 հազար դոլար է նվիրաբերել ՄԱԿ-ի մանկական հիմնադրամին (ՅՈՒՆԻՍԵՖ), հաղորդում է The Guardian-ը:

Հայտնի է, որ Թունբերգն այդ գումարը ստացել է դանիական ֆոնդից:

Էկո-ակտիվիստը պանդեմիան անվանել է «երեխայի իրավունքների ճգնաժամ» և կոչ է արել հանրությանը միանալ իրեն՝ ի աջակցություն «երեխաների կյանքը փրկելուն, առողջությունը պաշտպանելուն և ուսումը շարունակելուն ուղղված ՅՈՒՆԻՍԵՖ-ի կենսական կարևորության աշխատանքին»:

Կազմակերպությունում նշել են, որ ստացված միջոցները COVID-19-ով պայմանավորված սահմանափակումներից, ներառյալ դպրոցների փակումից տուժած երեխաներին լրացուցիչ աջակցության հնարավորություն կտան:

Նշվում է, որ առաջին հերթին միջոցները կօգտագործվեն սննդամթերքի, բժշկության, կրթության և ընտանեկան բռնության հետ կապված խնդիրների լուծելու համար: