fbpx
    • Լրահոս + Vnews

      Նորություններ Հայաստանից և աշխարհից

Գրիգորյանն ունի լուրջ առողջական խնդիրներ. պնդում է պաշտպանը

«Գրիգորյանին հանիրավի պահելով կալանքի տակ՝ տեղի է ունենում խոշտանգում»,- այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ԱԺ պատգամավոր Մանվել Գրիգորյանի պաշտպան Լևոն Բաղդասարյանը:

Նա անդրադարձավ նաև  վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, թե չկա փաստ առ այն, որ Գրիգորյանի առողջական վիճակն անհամատեղելի է կալանքի հետ.  «Նա ունի մեկ տասնյակից ավելի հիվանդություններ, որոնք փաստվել են հենց վարույթն իրականացնող մարմնի նշանակած դատաբժշկական փորձաքննություններով»: 

Պաշտպանի խոսքով մինչ կալանքի մեջ գտնվելը Գրիգորյանն ինսուլինից կախում չի ունեցել, բայց արդեն վեց ամիս անց օրական երկու անգամ ստանում է բարձր չափաբաժնով ինսուլին։

Հիշեցնենք, որ Մանվել Գրիգորյանի կալանքը երկարաձգվել է երկու ամսով: Որոշումը Գրիգորյանի պաշտպանությունը բողոքարկել է Վերաքննիչ դատարան։

Նա մեղադրվում է ապօրինի զենք-զինամթերք պահելու և առանձնապես խոշոր չափի գույքի յուրացման համար: