Հակաճգնաժամային 8-րդ միջոցառման ոլորտների շահառուներն ընդլայնվեցին - VNews
    • Լրահոս + Vnews

      Նորություններ Հայաստանից և աշխարհից

Հակաճգնաժամային 8-րդ միջոցառման ոլորտների շահառուներն ընդլայնվեցին

Կառավարությունն ընդլայնեց Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 8-րդ միջոցառման մեջ ներառված տնտեսական գործունեության ոլորտները:  Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը նշեց, որ այսուհետ այդ միջոցառման շահառու են հանդսանալու նաև հետեւյալ ոլորտների աշխատողները.

– հագուստի արտադրություն.
– կոշիկի և այլ կաշվե արտադրատեսակների արտադրություն.
– կահույքի արտադրություն.
– թանկարժեք և ոչ թանկարժեք մետաղներից և քարերից զարդերի պատրաստում.
– ավտոմեքենաների տեխնիկական սպասարկում և նորոգում.
– օդային տրանսպորտի գործունեություն.
– կինոթատրոնների գործունեություն.
– Լուսանկարչության բնագավառում գործունեություն.
– ավտոմեքենաների և այլ առարկաների վարձույթ.
-կրթական գործունեություն մշակույթի, երաժշտության, սպորտի, պարի բնագավառում.
– ստեղծագործական, արվեստի և հանդիսադիր ներկայացումների կազմակերպման բնագավառում գործունեություն.
– լվացում, մաքրում և չոր մաքրում ծառայությունների մատուցում,
– պոլիգրաֆիական գործունեությունը (տպագրության ծառայություն):
Դրամային մեկանգամյա աջակցություն ստանալու համար կարող են դիմել այն անձինք, ովքեր 2020թ-ի մարտի 13- 30-ը հանդիսացել են նշված ոլորտների վարձու աշխատողներ կամ անհատ ձեռնարկատերեր՝ աջակցությունը տրամադրվում է միանվագ։
Եթե աշխատողի հունվար և փետրվար ամիսների միջին աշխատավարձը գերազանցում է 68 000 դրամը, ապա աջակցության չափը կկազմի միջին աշխատավարձի 50%-ը, բայց ոչ պակաս, քան 68 000 դրամը և ոչ ավելի, քան 136 000 դրամը։
Եթե վարձու աշխատողի միջին աշխատավարձը ցածր է 68 000 դրամից, ապա աջակցության չափը կկազմի միջին աշխատավարձի չափով։
Անհատ ձեռներեցներին տրամադրվող աջակցության չափը կազմելու է 2019 թվականի 4-րդ եռամսյակի իրացման շրջանառության 10 %-ի չափով, բայց ոչ ավել, քան 136 000 դրամը։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ այս որոշումով շահառուների շրջանակն ընդլայնվում է մոտ 36 հազարով: