ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հակառակորդի կրակոցից Նախիջևանի հետ սահմանին հրդեհ է բռնկվել - VNews
    • Լրահոս + Vnews

      Նորություններ Հայաստանից և աշխարհից

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հակառակորդի կրակոցից Նախիջևանի հետ սահմանին հրդեհ է բռնկվել

Նախիջևանի հետ սահմանին հակառակորդի կրակոցի հետևանքով գիշերը հրդեհ է բռնկվել։

Aysor.am-ի հետ զրույցում սահմանամերձ Խաչիկի համայնքապետ Հովիկ Սմբատյանն ասաց, որ հրդեհը բռնկվել է իրենց գյուղի սահմանին՝ հակառակորդի կողմից արձակված կրակոցի հետևանքով։

«Մինչև գիշերը ժամը երկուսը կրակ ենք հանգցրել, գյուղացիների ու հրշեջների օգնությամբ հաջողվեց մարել կրակը, կարելի է ասել՝ մեծ ծավալի վնաս չի եղել», – ասաց նա։

Հովիկ Սմբատյանն ասաց, որ այս պահին էլ գյուղում ծուխ է նշմարվում. փորձում են հասկանալ՝ ինչից է։

Խաչիկ գյուղի հոգևոր հովիվ Տեր Հովհաննես Մաթևոսյանն էլ տեսանյութ է հրապարակել հրդեհից։

Նա տեղեկացրել է, որ ժամը 1։30-ի դրությամբ դեպի դաշտեր հրդեհի տարածվելը կասեցվել է։

«Շնորհակալ եմ ձեր սրտացավության և աղոթքների համար», – նշել է նա։