fbpx

Հակոբ Արշակյանը ցանկանում է մնալ գործադիրում

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Հակոբ Արշակյանն իրեն պատկերացնում է գործադիր մարմնում: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, «Իմ քայլը» դաշինքի քննարկումից հետո լրագրողների հետ զրույցում այս մասին hայտնեց Արշակյանը՝ հավելելով, որ նախարարի պաշտոնում մնալ կամ չմնալու հարցի վերաբերյալ որոշում դեո չկա:

«Օրերս պարզ կլինի, կհայտարարվի դրա մասին: Ես ցանկություն ունեմ մնալ գործադիրում, որովհետև ինձ այնտեղ եմ պատկերացնում՝ իմ ունեցած գիտելիքները կիրառելու ի շահ Հայաստանի Հանրապետության»,- ասաց Արշակյանը: