fbpx
    • Լրահոս + Vnews

      Նորություններ Հայաստանից և աշխարհից

Հալեպում պատերազմից հետո 130 դպրոց Է վերականգնվել

Հալեպի իշխանությունները 130 դպրոց են վերականգնել քաղաքի ազատագրված շրջաններում եւ 340 կրթական հաստատություն՝ նահանգի արեւելյան մասում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, լրագրողներին հայտնել Է տեղական իշխանությունների ներկայացուցիչը:

«Ազատագրված շրջաններում վերականգնվել ու բացվել Է 130 դպրոց, եւս 340 դպրոց՝ նահանգի արեւելյան մասում: Ընդամենը Հալեպի նահանգում այժմ գործում Է 1349 դպրոց»,- ասել Է զրուցակիցը: Հանրակրթական հաստատությունների շենքերի մի մասը պատերազմի ժամանակ հիմնովին ավերվել Էին, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: