fbpx

Համազգային թատրոնը տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար ունի

Սոս Սարգսյանի անվան համազգային թատրոնի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել թատրոնի դերասան Արման Նավասարդյանը:

«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում Նավասարդյանն ասել է, որ ինքը ժամանակավոր պաշտոնակատարի պարտականությունները ստանձնել է դեկտեմբերի 19-ին ՀՀ մշակույթի նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Լիլիթ Մակունցի հրամանով:

«Վաղը թատրոնի դերասանուհի Նարինե Գրիգորյանի հետ հանդիպում ենք ունենալու լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ և ներկայացնելու  ենք թատրոնի հետագա ծրագրերը»,-շեշտեց նա:

Թատրոնի ամբողջ ստեղծագործական կազմը դեռ ամիսներ առաջ էր բարձրաձայնում, որ ցանկանում է այդ պաշտոնում տեսնել Նավասարդյանին, ուստի որոշումը դերասանի համար անակնկալ չէր: