fbpx
    • Լրահոս + Vnews

      Նորություններ Հայաստանից և աշխարհից

Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի Հայտարարությունը

Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիան իր դատապարտում է «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի  նախագծով (Պ-1335-08.05.2019-ՊԻ-011/0), այսուհետ՝ Նախագիծ, առաջարկվող կարգավորումները, որը շրջանառության մեջ է դրվել ՀՀ Ազգային Ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի կողմից։ Դրանք վերաբերվում են Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի, այսուհետ՝ Հանձնաժողով, կազմավորման կարգի փոփոխություններին։

Բացի այդ, նման կարևորության փաստաթուղթը չի ներկայացվել հանրային քննարկման` նույնիսկ ոլորտի հիմնական դերակատարների մասնակցությամբ։

Նախագծով փոփոխվում են Հանձնաժողովի անդամի և նախագահի պաշտոնում թեկնածուների առաջադրման մեխանիզմները, որոնք խիստ իշխանամետ են. նախ, դուրս է եկել անկախ մասնագիտացված խորհրդի կողմից մրցույթի անցկացման կարգը, որն ապահովում էր նաև քաղաքացիական հասարակության մասնակցությունը նշյալ գործընթացներին։ Բացի այդ, առաջարկվող իրավակարգավորամբ Հանձնաժողովի անդամի թեկնածուներից 5-ից 3-ին առաջադրում է իշխող քաղաքական ուժը՝ 1-ը Կառավարության կողմից և 2-ը՝ ԱԺ կառավարող խմբակցության կողմից։ Ավելին, եթե ԱԺ ընդդիմադիր խմբակցությունները չկարողանան համախոհությամբ ներկայացնել թեկնածու, այդ անդամին ևս առաջադրում է իշխող ուժը՝ ի դեմս ԱԺ կառավարող խմբակցության։