Հայաստանում կորոնավիրուսի 452 նոր դեպք է հաստատվել - VNews
    • Լրահոս + Vnews

      Նորություններ Հայաստանից և աշխարհից

Հայաստանում կորոնավիրուսի 452 նոր դեպք է հաստատվել

Հայաստանում մայիսի 25-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 452 նոր դեպք: Մահացել է 7 քաղաքացի: Վարակվածների ընդհանուր թիվը 7113 է, մահացածների թիվը՝ 87:

Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:

Մեկ օրում առողջացածների թիվը 87 է, ընդհանուր առողջացածներինը՝ 3145, փաստացի բուժվողներինը՝ 3842: Ընդհանուր առմամբ թեստավորվել է 51594 քաղաքացի:

Կորոնավիրուսով վարակված ևս 6 քաղաքացի մահացել է այլ հիվանդության պատճառով. մայիսի 25-ի դրությամբ գրանցված նման դեպքերի թիվը 39 է: