fbpx
    • Լրահոս + Vnews

      Նորություններ Հայաստանից և աշխարհից

Հայաստանն աջակցել է Ռուսաստանին Ղրիմնի հարցով քվեարկությանը

Ուկրաինան Ղրիմի վերաբերյալ բանաձև է ներկայացրել ՄԱԿ-ի Նյու Յորքում ընթացող Գլխավոր վեհաժողովի նիստում, որին դեմ է քվեարկել 16 երկիր, այդ թվում Հայաստանը: Բանաձևը կոչվում էր «Ղրիմի Ինքնավար Հանրապետության և Սևաստոպոլ քաղաքի, ինչպես նաև Սև և Ազովի ծովերի հատվածների ռազմականացման խնդիրը»:

Կողմ է քվեարկել 66 երկիր, ձեռնպահ՝ 72, հայտնում է segodnya.ua-ն:

Հայաստանից բացի դեմ են քվեարկել Բելառուսը, Բոլիվիան, Բուրունդին, Կամբոջան, Կուբան, ԿԺԴՀ-ն, Իրանը, Լաոսը, Մյանման, Նիկարագուան, ՌԴ-ն, Սերբիան, Հարավային Սուդանը, Սուդանը, Սիրիան, Ուզբեկստանը, Վենեսուելան և Զիմբաբվեն:

Բանաձևը կոչ է անում ՌԴ-ին դուրս բերել զորքերը Ղրիմից և «դադարեցնել ուկրաինական տարածքների օկուպացիան»: Նաև կոչ է արվում Ռուսաստանին չհետապնդել առևտրային նավերը, ինչպես նաև չսահմանափակել միջազգային նավարկությունը Սև և Ազովի ծովերում: