Հայաստանում հաստատված դեպքերի թիվը հասել է 1523-ի. ապաքինվել է ևս 26 քաղաքացի - VNews
    • Լրահոս + Vnews

      Նորություններ Հայաստանից և աշխարհից

Հայաստանում հաստատված դեպքերի թիվը հասել է 1523-ի. ապաքինվել է ևս 26 քաղաքացի

Հայաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակվելու 50 նոր դեպք: Այս մասին նշված է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի կայքում:

Հայաստանում ապրիլի 23-ի՝ ժամը 11:00-ի դրությամբ կորոնավիրուսի հաստատված դեպքերի ընդհանուր թիվը 1523 է, արձանագրվել է մահվան 24 դեպք:

Ընդհանուր առմամբ կատարվել է 15 հազար 960 թեստ։ Հայաստանում ապրիլի 23-ի ժամը 11:00-ի դրությամբ կորոնավիրուսից ապաքինված պացիենտների թիվն ավելացել է 26-ով, և բուժվածների թիվը դարձել է 659։ Այս պահին փաստացի բուժում է ստանում 840 պացիենտ:

Հայաստանի կառավարությունն ապրիլի 14-ին կայացած արտահերթ նիստում ընդունեց hանրապետությունում 2020 թվականի մարտի 16-ին հայտարարված արտակարգ դրության ժամկետը 2020 թվականի ապրիլի 14-ից ժամը 17:00-ից` 30 օրով՝ մինչև 2020 թվականի մայիսի 14-ը ժամը 17:00-ն երկարաձգելու որոշում։ Երկրում գործում է խիստ սահմանափակումների ռեժիմ: