fbpx
    • Լրահոս + Vnews

      Նորություններ Հայաստանից և աշխարհից

Հայաստանում հունվարի 7-9-ն սպասվում են տեղումներ

Հայաստանի տարածքում հունվարի 6-ի ցերեկը և 10-11-ն սպասվում է առանց տեղումների եղանակ, հունվարի 7-9-ը ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ:

Քամին կլինի հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ արագությամբ, տեղ-տեղ հնարավոր է քամու ուժգնացում մինչև 15-20 մ/վ:

Օդի ջերմաստիճանը հունվարի 7-10-ը կնվազի 4-5 աստիճանով:

Ինչպես  տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, Երևան քաղաքում հունվարի 6-ի ցերեկը և 10-11-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, 7-9-ը ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ: