Հայաստանում կորոնավիրուսի 372 նոր դեպք, 7 մահ՝ մեկ օրում - VNews

Հայաստանում կորոնավիրուսի 372 նոր դեպք, 7 մահ՝ մեկ օրում

Հայաստանում մայիսի 27-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 7774 դեպք, որոնցից 3255-ն` առողջացած: Այդ մասին նշված է ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի կայքում:

Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 4377 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է  53 678 թեստավորում: Այսպիսով` կա կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 372 նոր դեպք և 35 առողջացած։

Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսային հիվանդությունից արձանագրվել է մահվան 98 (ավելացել է ևս 7-ով) դեպք:

ՀՀ առողջապահության նախարարությունից հայտնում են, որ մահացած պացիենտները եղել են 85 (կին), 78 (կին), 69 (կին), 60 (կին), 76 (տղամարդ), 66 (կին), 56 (տղամարդ) տարեկան և ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։

Արձանագրվել է մահվան ևս 5 դեպք, երբ պացիենտների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Ընդհանուր առմամբ մահացել է 44 հոգի։

Կառավարությունը մայիսի 14-ին որոշում է կայացրել ՀՀ-ում մարտի 16-ին հայտարարված և մինչև մայիսի 14-ը երկարաձգված արտակարգ դրության ժամկետը մայիսի 14-ից՝ ժամը 17:00-ից երկարացնել ևս 30 օրով՝ մինչև հունիսի 13-ը՝ ժամը 17:00-ն ներառյալ ժամկետով: