Հայաստանում կորոնավիրուսի 73 նոր դեպք է գրանցվել մեկ օրում, մահացել է ևս 3 մարդ - VNews
    • Լրահոս + Vnews

      Նորություններ Հայաստանից և աշխարհից

Հայաստանում կորոնավիրուսի 73 նոր դեպք է գրանցվել մեկ օրում, մահացել է ևս 3 մարդ

Հայաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակվելու 73 նոր դեպք: Այդ մասին նշված է ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի կայքում:

Հայաստանում ապրիլի 24-ի՝ ժամը 11:00-ի դրությամբ կորոնավիրուսի հաստատված դեպքերի ընդհանուր թիվը 1596 է, արձանագրվել է մահվան 27 (ավելացել է ևս 3-ը) դեպք: Ընդհանուր առմամբ, կատարվել է 16 հազար 552 թեստ։

Ապաքինված պացիենտների թիվն ավելացել է 69-ով, և բուժվածների թիվը դարձել է 728։ Այս պահին փաստացի բուժում է ստանում 841 պացիենտ:

Առողջապահության նախարարությունից հայտնում են, որ մահացած պացիենտրները եղել են 87, 84 և 81 տարեկան և ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։

Հայաստանի կառավարությունն ապրիլի 14- ին կայացած արտահերթ նիստում ընդունեց hանրապետությունում 2020 թվականի մարտի 16-ին հայտարարված արտակարգ դրության ժամկետը 2020 թվականի ապրիլի 14-ից ժամը 17:00-ից` 30 օրով՝ մինչև 2020 թվականի մայիսի 14-ը ժամը 17:00-ն երկարաձգելու որոշում։ Երկրում գործում է խիստ սահմանափակումների ռեժիմ: