Հայաստանում կորոնավիրուսի դեպքերի թիվն ավելացել է 65- ով՝ հասնելով 1932- ի - VNews
    • Լրահոս + Vnews

      Նորություններ Հայաստանից և աշխարհից

Հայաստանում կորոնավիրուսի դեպքերի թիվն ավելացել է 65- ով՝ հասնելով 1932- ի

Հայաստանում ապրիլի 29-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է 65 նոր դեպք, ունենք 34 առողջացած։ Այդ մասին նշված է ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի կայքում: Կորոնավիրուսային հիվանդության դեպքերի ընդհանուր թիվը 1932 է, որից  900- ը` առողջացած:

Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 1000 պացիենտ: Կատարվել է 20 189 թեստավորում:

Ընդհանուր առմամբ՝  կորոնավիրուսային հիվանդությունից արձանագրվել է մահվան 30 դեպք:

Նախորդ օրերին արձանագրվել է մահվան ևս 2 դեպք, երբ պացիենտների մոտ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդություն, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով:

Հայաստանի կառավարությունն ապրիլի 14-ին կայացած արտահերթ նիստում ընդունեց hանրապետությունում 2020 թվականի մարտի 16-ին հայտարարված արտակարգ դրության ժամկետը 2020 թվականի ապրիլի 14-ից ժամը 17:00-ից` 30 օրով՝ մինչև 2020 թվականի մայիսի 14-ը ժամը 17:00-ն երկարաձգելու որոշում։ Երկրում գործում է խիստ սահմանափակումների ռեժիմ: