Հայաստանում ծնվում է բռնապետ. Ռեպլիկներ Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցից - VNews
    • Լրահոս + Vnews

      Նորություններ Հայաստանից և աշխարհից

Հայաստանում ծնվում է բռնապետ. Ռեպլիկներ Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցից

  • Մեր բոլոր կանխատեսումներն ապացուցվեցին այդ հեռախոսազրույցով, որ գործը քաղաքական է։

  • Նման սկանդալից հետո այդ մարդիկ պետք է հրաժարական տային, ներողություն խնդրեին հասարակությունից իրենց արարքի համար և ինձանից՝  Հայաստանի Հանրապետության 2-րդ նախագահից :

  • Եթե պաշտոնյաները գողական տերմինաբանությամբ են խոսում, դա բնութագրում է նաև իրենց էությունը:

  • Այս մարդիկ խիղճ չունեն, «պադոշ» դեմքերով փոխանակ փորձեն արդարանալ , հարձակվում են և նոր մեղանդրանքներ ուղղում իմ հասցեին:

  • Եթե չապացուցեն իրենց ասածը, ապա ես ոչ նորմատիվային լեկսիկայով եմ խոսելու այդ մարդկանց հետ:

  • Այդ գործի միակ նպատակն, ինչպես իրենք են ասում «ինձ փակելն» է:

  • Ես այսօր ազատության մեջ եմ, որովհետև վերաքննիչում իմ գործը լսող դատավորը  անկաշառ և սկզբունքային է:

  • Ամենազարմանալին Նիկոլ Փաշինյանի հայտարարությունն էր, որ ինքը պատասխանատու է քաղաքական հնչողություն ունեցող բոլոր ձերբակալումների համար:

  • Սա է սահմանադրական կարգի տապալումը:

  • Պետական գործչի լեզուն մտքից առաջ չպետք է վազի, դրա հետևանքները ողբերգալի կարող են լինել: 

  • Պետք է շնորհավորեմ Հայաստանի ժողովրդին՝ Հայաստանում ծնվում է բռնապետ

  • Մարդիկ փրփուրներից կախված, հիստերիկ վիճակում փորձում էին ժողովրդի ուշադրությունը շեղել

  • Սա դասական բոլշևիզմ է:

  • Իշխանությունը գերբևեռացման վրա է տեսնում իր հաջողությունը: 

  • Երբ պատասխաններ չունեն և պետք է ժողովրդին մոլորեցնեն, խոսում են կոռուպցիայի մասին:

  • Վարչապետը փոխանակ միավորի, ատելություն է սերմանում և տարանջատում ժողովրդին:

  • Հորդորում եմ չանել այնպիսի քայլեր, որոնց համար մոտ ժամանակում պատասխան են տալու:  

  • Քողարկված բիզնեսներ իմ ընտանիքը չունի և չի ունեցել:

  • Սիրուց և հանդուրժողականությունից այսօր ոչ մի բան չի մնացել: Կեղծիքների ստերի ժամանակ է սկսել: