fbpx

Հայաստանը և «Ֆրաունհոֆեր» ինստիտուտն ունեն լուրջ ներուժ

Գերմանիայում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը փետրվարի 7-ին հանդիպել է Գերմանիայի Արտադրական համակարգերի և նախագծային տեխնոլոգիաների հռչակավոր «Ֆրաունհոֆեր» (Fraunhofer) ինստիտուտի նախագահության Եվրոպական քաղաքականության և բիզնես զարգացման հարցերով տնօրեն դոկտոր Յենս Նոյգեբաուերի (Jens Neugebauer) հետ: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից՝ հավելելով. «Կողմերն անդրադարձել են նախորդ տարի ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի՝ ԳԴՀ այցի ընթացքում ինստիտուտում կայացած հանդիպմանը և Հայաստանի հետ կառույցի հետագա համագործակցությանն առնչվող հարցերին:

Երկուստեք վստահություն հայտնվեց, որ գործընկերության խորացման համար առկա է լուրջ ներուժ ինչպես ինդուստրիալ, այնպես էլ տեղեկատվական և բարձր տեխնոգիաների, ավտոմատացման համակարգերի, ռոբոտաշինության և մի շարք այլ ոլորտներում:

Եվրոպայի խոշորագույն ինստիտուտներից մեկը հանդիսացող «Ֆրաունհոֆեր» ինստիտուտըմիավորում է 70-ից ավելի գիտահետազոտական կենտրոններԱյն գործունեություն է ծավալումոչ միայն Գերմանիայումայլև աշխարհի մի շարք երկրներումորն ուղղված է տնտեսության ևշուկայի պահանջների բավարարմանն թե՛ երկրի ներսումթե՛ արտասահմանումԻնստիտուտըմասնագիտացած է արտադրական գործընթացների ողջ դաշտի համար տեխնոլոգիականնորարար լուծումների մշակման ոլորտում: 2016թ.-ից «Ֆրաունհոֆեր» ինստիտուտըհամագործակցում է Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտականինստիտուտիՄատենադարանի հետ՝ հնագույն և միջնադարյան ձեռագրերի թվայնացման ևվիրտուալ վերականգնման ծրագրի շրջանակներում։