Հայերեն մակնշման բացակայության պատճառով կասեցվել է շոկոլադի և լավաշի իրացումը - VNews

Հայերեն մակնշման բացակայության պատճառով կասեցվել է շոկոլադի և լավաշի իրացումը

Քաղաքացների ահազանգերի հիման վրա ՀՀ ԿԵ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի աշխատակիցներն անցկացրել են վերահսկողական միջոցառումներ և իրացման շուկայում հայտնաբերել «Ռաֆֆայելլո», «Քինդեր Սյուրպրիզ» շոկոլադներ, որոնց վրա բացակայել է հայերեն մակնշումը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացարին սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնից, հայտնաբերվել է նաև փաթեթավորված լավաշ առանց որևէ մակնշման (արտադրող, բաղադրություն, թխելու օր, պահման ժամկետ և այլն):

Թե շոկոլադների, թե լավաշի իրացումը կասեցվել է:

ՍԱՏՄ մասնագետները շարունակում են աշխատանքները նշված շոկոլադները ներմուծողին և լավաշն արտադրողին հայտնաբերելու ուղղությամբ: