fbpx
    • Լրահոս + Vnews

      Նորություններ Հայաստանից և աշխարհից

Հայկ Մարությանն այցելել է ցեղասպանությունը վերապրած Երևանի բնակիչներին

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանն այցելել է Հայոց ցեղասպանությունը վերապրած, Երևանում բնակվող 107-ամյա Անդրանիկ Մաթևոսյանին և 111-ամյա Մարի Կիրակոսյանին։ Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։

«Կորսված մանկություն, ցավալի հիշողություններ, բայց ուժեղ կամք, որն էլ ստիպեց շարունակել ապրել, արարել ու սերունդներ տալ: 107-ամյա Անդրանիկ Մաթևոսյանի և 111-ամյա Մարի Կիրակոսյանի հիշողությունում 1915թ. ապրիլն անջնջելի հետք է թողել: Հայոց ցեղասպանությունը վերապրած երևանաբնակներին է այցելել Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը:

Մեկ փրկված կյանք՝ 77 սերունդ. Անդրանիկ Մաթևոսյանի տանը քաղաքապետին դիմավորում է նրա ամենափոքր ծոռը՝ 2 տարեկան Ռազմիկը:

Եղեռնից մազապուրծ Մարի Կիրակոսյանը Կոմիտասի հայրենակիցն է՝ գաղթել է Քոթահիա քաղաքից: Առաջին հանգրվանը Հունաստանն էր, բայց կարոտն ու հայրենիքի սերը 1940-ականներին նրա ընտանիքը բերեցին Հայաստան»,- նշված է հաղորդագրության մեջ: