ՀՀ ոստիկանությունն արձագանքել է Էդուարդ Շարմազանովի ելույթին - VNews

ՀՀ ոստիկանությունն արձագանքել է Էդուարդ Շարմազանովի ելույթին

ՀՀ ոստիկանությունն արձագանքել է Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի ելույթին։ Հայտարարության մեջ ասված է․

«Այսօր ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն  Ազգային ժողովում ունեցած ելույթում զարմանք է հայտնել ՊՊԾ գնդի գրավմանը մասնակից անձանց համաներման ակտով ազատ արձակելու վարաբերյալ ՀՀ ոստիկանության պետի լռության կապակցությամբ:

Հայտնում ենք, որ ՀՀ ոստիկանության պետը դատավարության մասնակից է, ունի առանձնհատուկ կարգավիճակ, իր վերաբերմունքը նախաքննության ընթացքում արդեն իսկ հայտնել է, իսկ դիրքորոշում կհայտնի նաեւ դատաքննության ընթացքում: Ուստի, այս ամենով պայմանավորված, լռությունը չի նշանակում վերաբերմունքի բացակայություն»,-ասված է ՀՀ ոստիկանության տարածած պարզաբանման մեջ։