fbpx
    • Լրահոս + Vnews

      Նորություններ Հայաստանից և աշխարհից

Հրապարակվել է Խաչատուրյան քույրերի առաջին հարցաքննության տեսանյութը

Life.ru-ն հրապարակել է կադրեր Քրիստինա, Անգելինա և Մարիա Խաչատուրյան քույրերի ցուցմունքներից։ Աղջիկները հոր սպանությունից հետո առաջին անգամ հարցաքննվել են իրենց բնակարանում։

«Մենք բոլորս վախեցանք, Քրիստինան ստուգեց նրա զարկերակը, ես գնացի՝ շտապօգնություն և ոստիկանություն կանչելու»,- ասում է Մարիան՝ խոստովանելով, որ հարվածել է հորը կրծքին:

Անգելինան նաև նշել է, որ կրտսեր քույրը շտապօգնություն և ոստիկանություն է կանչել: Միևնույն ժամանակ, Life-ն իր տրամադրության տակ ունի աուդիո ձայնագրություն, որտեղ Խաչատուրյան քույրերից մեկը ոստիկանություն կանչելիս ներկայանում է որպես Անգելինա: Այժմ տուժող կողմի փաստաբանները խոսում են քույրերի ցուցմունքներում անհամապատասխանությունների մասին: