fbpx
    • Լրահոս + Vnews

      Նորություններ Հայաստանից և աշխարհից

Հրդեհը 600 տուն է ոչնչացրել

Առնվազն 600 տուն է ոչնչացվել Բրազիլիայի Ամազոնասի նահանգի Մանաուս քաղաքում մոլեգնած հրդեհի հետեւանքով, շուրջ 2500 մարդ անօթեւան Է մնացել: Այդ մասին դեկտեմբերի 19-ին հայտնել Է Associated Press գործակալությունը:

Բռնկման պատճառները դեռեւս չեն պարզվել:

Նշվում Է, որ հրդեհը տեղի Է ունեցել աղքատ շրջանում, որտեղ գերակշռում են փայտե շինությունները: Փրկարարները հայտնել են չորս տուժածների մասին: Զոհվածների վերաբերյալ տվյալներ չկան, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը: