fbpx
    • Լրահոս + Vnews

      Նորություններ Հայաստանից և աշխարհից

Հունան Պողոսյանի նշանակումը՝ ճանապարհ փակելու պատճառ (տեսանյութ)

  • 181

Այսօր Կառավարության նիստի ժամանակ նախկին փոխոստիկանապետ Հունան Պողոսյանը նշանակվեց  Սյունիքի մարզպետ: Լուրը, սակայն, միանշանակ չի ընդունվել մարզում:

Սյունեցիները փակել են Գորիս-Կապան ճանապարհը՝ Քարահունջ գյուղի հատվածը, արտահայտելով վերընշված նշանակման հետ կապված իրենց բողոքը:

Ճանապարհին կուտակված մեքենաների վարորդները դժգոհություն են հայտնում ճանապարհը փակելու համար, ճանապարհը կաթվածահար է: Ահռելի քանակությամբ մեքենաներ են կուտակված: Տեղում են նաև ոստիկանության ներկայացուցիչները:

«Մի մարդ ծնունդ է գնում, մյուսը վատանում է, սա ինչ ձև է: Խուժանություն է»,– ասում են մեքենաների ուղևորները:

«Մարդը վիահատված է, տուն եմ տանում»,- բողոքում է մեկ այլ վարորդ:

Հավաքվածներից մեկն էլ ասում է, թե դիմացեք մի որոշ ժամանակ պետք է փակ պահել:

Գորիսի քաղքապետ Առուշ Առուշանյանն Vnews.am-ի հետ զրույցում իրավիճակն այլ կերպ նկարագրեց:

«Ոչ մի ցույց էլ չկա, ընդամենը մի քանի հոգի են: Նոր մարզպետի հետ ոչ մի խնդիր չկա: Մենք միասնական ժողովուրդ ենք և ընդունում ենք նրան:

Համոզված ենք, որ նոր մարզպետը դարձյալ լավ կաշխատի: Ոչ մի խնդիր չկա: Իհարկե, դեռ չեն ցրվել նախաձեռնողները: Նշեմ նաև, որ նրանք Գորիս քաղաքից չեն, այլ տարբեր գյուղերից»:

Մեր հարցին, թե քաղաքապետը եղե՞լ է տեղում և անձամբ փորձե՞լ է կարգավորել իրավիճակը, պատասխանեց. «Ո’չ, ես հիմա Կապանում եմ: Բայց իմ աշխատակիցներից եղել են: Իրավիճակը վերահսկվում է»:

 

Ստորև ներկայացված տեսանյությում քաղաքապետի նշածի պես, ամեն ինչ այդքան էլ «կարգին չէ»: