fbpx
    • Լրահոս + Vnews

      Նորություններ Հայաստանից և աշխարհից

Ի՞նչ կլինի տնտեսված 700 մլն դրամի ճակատագիրը

Կառավարությունը ՀՀ 2018 թվականի պետական բյուջեով կրթության ոլորտի գծով նախատեսված ծախ­սե­րում կկատարի ծավալների ճշգրտում և ոլորտում առաջացած խնայողություններով կհամալրի պա­հուս­տա­յին ֆոնդը:

Այդ մասին որոշման նախագիծն ընդգրկված է կառավարության դեկտեմբերի 6-ի նիստի օրակարգում:

Հիմնավորման համաձայն, ՀՀ կրթության և գիտության նա­խա­րարության, ՀՀ մարզպետարանների և Երևանի քա­ղա­­քապետարանի կողմից ՀՀ ֆինանս­նե­րի նախարարություն ներկայացված տվյալ­­ների համաձայն ՀՀ 2018 թվականի պետական բյուջեով կրթության ոլորտի գծով նա­խա­­տեսված ծախ­սե­րում, ընդհանուր առմամբ, կանխատեսվում է շուրջ 690.7 մլն դրամի չափով տնտե­սումներ: Դրանք հիմնականում պայմանավորված են 2018 թվականի պետական բյուջեի հաշ­վարկ­­ներում կիրառվածի դիմաց սովորողների միջին թվաքանակի նվազմամբ:

«Ուստի, նպա­տա­կահարմար է վերը նշված տնտեսումների շնորհիվ ազատվող բյուջետային հատկացում­ները վերահասցեագրել այլ նպատակների»,- ասված է հիմնավորման մեջ: