fbpx
    • Լրահոս + Vnews

      Նորություններ Հայաստանից և աշխարհից

Ինչո՞ւ Պուտինը չշնորհավորեց Փաշինյանին

Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության դեսպան Սերգեյ Կոպիրկինը լրագրողների հետ հանդիպմանն ասել է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը չի շնորհավորել ՀՀ վարչապետի պաշտոնակատար, «Իմ քայլը» դաշինքի առաջնորդ Նիկոլ Փաշինյանին ԱԺ արտահերթ ընտրություններում հաղթանակի կապակցությամբ «արարողակարգի գործոնի պատճառով»:

«Պատճառն արարողակարգի գործոնն է: Միջպետական արարողակարգը նման շնորհավորանք չի նախատեսում: Շնորհավորանքները, որպես կանոն, լինում են, երբ նշանակում է կատարվում: Մենք այդ հարցին մեծ ուշադրություն ենք դարձնում», – ասել է ՌԴ դեսպանը:

Նա ասել է, որ ռուսական կողմը տրամադրված է Հայաստանի նոր ղեկավարության և խորհրդարանի հետ կառուցողական փոխգործակցությունը շարունակմանն ու զարգացմանը:

2016 թվականին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորել է Սերբիայի վարչապետին՝ ընտրություններում նրա ղեկավարած ուժի հաղթանակի առթիվ: 2018 թվականին Կրեմլից շնորհավորական ուղերձ էր հղվել նաև Ճապոնիայի վարչապետին՝ կուսակցության ղեկավար ընտրվելու կապակցությամբ: