fbpx

Ինձ գրում են, որ երբ տղա ունենամ, Ադամ եմ դնելու անունը․ Ադամ Սահակյանի մայր

«Ճիշտն ասած չգիտեմ՝ ինչ կարող եմ խորհուրդ տալ այս պահին, բայց գիտեմ, որ ապրիլից հետո շատ բաներ փոխվեցին, թե տնտեսական, թե քաղաքական առումներով, և սա պետք է լինի շարունակական։ Բանակը պետք է հզորանա։ Միայն այդպես կարող ենք ունենալ կատարյալ հաղթանակ»,- այսօր Եռաբլուր պանթեոնում լրագրողների հետ զրույցում ասաց ապրիլյան պատերազմի հերոս Ադամ Սահակյանի մայրը։

«Ժողովրդի սերը կա, ես ոչինչ չեմ կարող ասել մնացածի մասին։ Պատկերացրեք երբեմն Եռաբլուրում նամակներ են բերում Ադամին, գրում են նաև իր էջին, տեքստը, հոգեբանությունը և բովանդակությունը չի փոխվել, ավելի է ուժեղացել․․․

Բոլորի նամակները շատ հոգեհարազատ են։ Շատերը գրում են, որ երբ տղա ունենամ Ադամ եմ դնելու անունը, և երբ բալիկս հարցնի ու՞մ անունն ես դրել, ցույց կտամ նկարը և կպատմեմ հերոսի մասին»– ասաց Ադամ Սահակյանի մայրը։