fbpx
    • Լրահոս + Vnews

      Նորություններ Հայաստանից և աշխարհից

Իրանի նախագահը նախազգուշացրել Է երկրի նավթի արտահանումը զրոյացնելու փորձերից

Իրանի նախագահ Հասան Ռոուհանին նախազգուշացրել Է երկրի նավթի արտահանումը զրոյացնելու փորձերից, հայտարարելով, որ այդ դեպքում չպետք Է ակնկալել ծովային ուղիների նախկին անվտանգությունը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
«Աշխարհի տերությունները գիտեն, որ Իրանի դեմ լիակատար նավթային պատժամիջոցների եւ Իրանի նավթի արտահանման զրոյացման դեպքում միջազգային ծովային երթուղիները նույնքան անվտանգ չեն լինի, որքան առաջ»,-ասել Է նախագահը, որի խոսքը հրապարակված Է նրա կայքում:
Ռոուհանին այդ մասին հայտարարել Է Իրանի գերագույն ղեկավար Ալի Խամենեիի հետ օգոստոսի 21-ին կայացած հանդիպմանը, որն իր հերթին կառավարությունից պահանջել Է լուծել նավթային եկամուտներից երկրի կախվածության խնդիրը: Խամենեին հայտարարել Է, որ «գոյություն ունեցող (տնտեսական) խնդիրների լուծման բանալին երկիրը նավթային եկամուտների կախվածությունից ազատելն Է»:
«Իրականում այս հին խնդիրն արդյունքում վնասել Է երկրի զարգացմանը»,-ասել Է նա՝ նավթի արտահանումից «հեշտ եկամուտը» համարելով «մեծ դժբախտություն», հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: