fbpx
    • Լրահոս + Vnews

      Նորություններ Հայաստանից և աշխարհից

Իրանում շտապօգնության ուղղաթիռ է կործանվել․ կան զոհեր

Իրանի արևմուտքում շտապօգնության ուղղաթիռի կործանման հետևանքով զոհվել է 5 մարդ։ Այս մասին հայտնել է IRNA գործակալությունը, գրում է Գազետա.ռու-ն։

Նշվում է, որ զոհվածներից երեքը եղել են ուղղաթիռի անձնակազմի անդամները, երկուսը՝ բուժաշխատողներ։

Ըստ աղբյուրի՝  պատահարը տեղի է ունեցել Շահր-է Քորդ քաղաքից մոտ 30 կմ հեռավորության վրա։ Ուղղաթիռն ընկել է օդ բարձրանալուց րոպեներ անց։

Տեղի իրավապահները փորձում են պարզել ուղղաիթիռի անկման պատճառները։