fbpx

Իրանում ուժի մեջ է մտել օտարերկրացիների անձնագրերում դրոշմակնիքի չեղարկման օրենքը

Իրանի ՆԳՆ ներկայացուցիչ Սալման Սամանին այսօր հայտնել է օտարերկրացիների անձնագրերում դրոշմակնիքի չեղարկման մասին օրենքի իրականացման մասին, հաղորդում է IRNA-ն:

Հուլիսի 23-ին Իրանի նախագահ Հասան Ռոհանին երկրում տուրիստական հոսքի խթանման նպատակով զբոսաշրջիկների անձնագրերում դրոշմակնիքի չեղարկման մասին օրենք էր ստորագրել: Որոշումն ընդունվել էր ի պատասխան Թեհրանի դեմ ԱՄՆ պատժամիջոցների եւ այդ պատժամիջոցներիի պատճառով Թեհրանի այցի հետ կապված զբոսաշրջիկների մտահոգության:

Այդպիսով, զբոսաշրջիկները կիմանան, որ Իրան այցը որեւէ կերպ չի անդրադառնա իրենց հետագա կյանքի վրա: