Իրանը դեմ է Կասպից ծովում գազատարի կառուցմանը - VNews
    • Լրահոս + Vnews

      Նորություններ Հայաստանից և աշխարհից

Իրանը դեմ է Կասպից ծովում գազատարի կառուցմանը

Турецкий поток - Իրանը դեմ է Կասպից ծովում գազատարի կառուցմանը

Իրանը հանդես է գալիս Կասպից ծովում գազատարի կառուցման դեմ, քանի որ այն կարող է լուրջ վնաս հասցնել տարածաշրջանի բնապահպանությանը: Այդ մասին հայտարարել է National Gas Company-ի (Իրան) ներկայացուցիչ Բեհրուզ Նամդարին:

«Կասպից ծովի արեւելքից արեւմուտք գազատարի կառուցումը կարող է մեծ վնաս հասցնել տարածաշրջանի բնապահպանությանը… Իրանը հանդես Է գալիս դրա կառուցման դեմ»,- հայտարարել է Նամդարին՝ ելույթ ունենալով Կասպիական տնտեսական համաժողովում:

Նա հիշեցրել է, որ Իրանը հարեւաններին առաջարկում Է աշխարհի շուկաներին գազի մատակարարման համար օգտվել իր ենթակառուցվածքից՝ գազատարներից tւ թերմինալներից: