fbpx
    • Լրահոս + Vnews

      Նորություններ Հայաստանից և աշխարհից

Իրանը պատասխան միջոցներ կձեռնարկի Եվրամիության պատժամիջոցների դեմ

Թեհրանը պատասխան միջոցներ կձեռնարկի Իրանի քաղաքացիների դեմ Եվրամիության պատժամիջոցների կապակցությամբ, որոնց մեղադրում են ահաբեկչության մեջ: Այդ մասին հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Բահրամ Քասեմին:

«Իրանի Իսլամական Հանրապետությունը ի պատասխան այդ քայլին անհրաժեշտ հակամիջոցներ կձեռնարկի պատասխան գործողությունների շրջանակում»,- հայտնել է Քասեմին Telegram-ալիքում, նշելով, որ Եվրամիության որոշումը զարմանք Է հարուցում, իսկ Իրանին հասցեագրված մեղադրանքներն անհիմն են: Ինչպես ասված Է ԵՄ-ի խորհրդի հայտարարության մեջ, որը հունվարի 9-ին հրապարակվել է Եվրամիության Պաշտոնական հանդեսում, Եվրամիության խորհուրդը մեկ տարով երկարաձգել ու ընդլայնել է Իրանի դեմ պատժամիջոցների սև ցուցակը, որոնք 2011 թվականին սահմանվել են ահաբեկչական գործունեության մեղադրանքներով:

«Երկու ֆիզիկական անձ և մեկ կառույց՝ Իրանի հետախուզության և անվտանգության նախարարության ներքին անվտանգության դիրեկտորատը, ներառված են ԵՄ-ի հակաահաբեկչական ցուցակում՝ ի պատասխան Եվրամիության տարածքում կանխված մահափորձի», նշվում է փաստաթղթում:

Ներկայում Իրանի վերաբերյալ ԵՄ-ի սև ցուցակը ներառում է 15 մարդ և 21 կազմակերպություն: Այս պատժիչ ռեժիմը ոչ մի կերպ կապված չԷ այն պատժամիջոցների հետ, որոնք Եվրամիությունը չեղարկել է Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի ստորագրմամբ, որը երաշխավորում է Իրանի միջուկային ծրագրի խաղաղ բնույթը: ԵՄ-ի երկրները Իրանի ուժային կառույցներին մեղադրում են երկրի ընդդիմության՝ տարագրության մեջ գտնվող ներկայացուցիչների վերացմանն ուղղված գործողություններ իրականացնելու համար, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: