Իսկ ամենախայտառակ բանը, որ արել են բանակի հետ... - VNews
    • Լրահոս + Vnews

      Նորություններ Հայաստանից և աշխարհից

Իսկ ամենախայտառակ բանը, որ արել են բանակի հետ…

ՀՔԾ պետ-ը կարծում է, որ գաղտնալսումը իրականացրել են նախկինում իշխանություն ունեցող անձիք և անձիք, ովքեր խառնված էին մարտի 1-ի գործին:

Իր հրաժարական էլ չի բացառում, սակայն պայմանով, եթե հասարկությունը պահանջի:

ՀՔԾ պետը խոսեց նաև վեջին ամիսների բացահայտումների մասին.

«Հայտնաբերվեց 0038 հույժ գաղտնի հրամանը, որը, չգիտես ինչու, շուրջ 10 տարի չկար: Պարզվեց, որ մասնակցել է բանակը, ընդ որում սկսած փետվարի 23-ից: Նկատենք, որ այս հրամանն արձակվել մինչ ԿԸՀ-ն կհրապարկեր ընտրության արդյունքերը: Այսինքն Ռոբերտ Քոչարյանը, Միքայել Հարությունյանն արդեն տեղյակ էին որ ԿԸՀ-ն Սերժ Սարգսյանին պետք է ճանաչեր հաղթող և միջազգային դիտորդներն այս ընտրությունը պետք է համարեին արդար և թափանցիկ։ Այս առումով տրվել է ստորագրություն՝ բանակը բերել զորանոցային վիճակի և կանխել այս  խաղաղ ցույցերը:

Հիմա ի՞նչ է տեղի ունենում։  Բացահայտվեց դա, պարզվեց, որ ստեղծվել են այդ կայուն խմբերը: Քոչարյանի պաշտպանները հայտարարեցին, որ խմբերը ստեղծվել են, որ Մանվել Գրիգորյանը չխառնի բանակին, քանի որ ունեն զենք, և այլ այդպիսի թույլ մեկնաբանություններ:

Այսուհետև ասացին, որ բանակը չի մասնակցել, այլ բերվել է զորանոցային վիճակի: Մեր քննությամբ պարզվել է, որ բանակը ոչ միայն մասնակցել է մարտի 1-ի  միջոցառումներին, այլ բանակը կրակել է մարդկանց բնակարանների ուղղությամբ: ՀՀ զինված ուժերը, զինվորներն ավտոմատից կրակ են արձակել Լեո փողոցի շենքերի  պատշգամբների ուղղությամբ: Այսինքն բանակն  ամբողջ ծավալով մասնակցել է այս գործողություններին»:

Նրա խոսքով կան ավելի լուրջ մանրամասներ, որոնք առայժմ պետք չէր հրապարակել, բայց հաշվի անելով ստեղծված իրավիճակն, այդ մասին կխոսի:

«Այս գաղտնի հրամանից հետո, երբ որոշվել է Երևանում հավաքել տարբեր զորամասերից հավաքված զինծառայողների, նույն ժամանակահատվածում սահմաններում կանգնած զինվորն օրերով հերթապահել է առանց հերթափոխի: Ստեղծվել են շատ վտանգավոր իրավիճակներ, եղել է դիվերսիա: Իսկ ամենախայտառակ բանը, որ արել են բանակի հետ,  եղել է նախկին պաշտոնյաների կողմից զինվորներին վարձկաներ սարքելը:  Օլիգարխների կողմից այդ ընթացքում բանակի զինվորներին բաժանվել է գումարներ, որպեսզի նրանք պաշտպանեն իրենց, իրենց ունեցվածքը, իրենց քաղաքական շահերի համար»,-հայտարարեց ՀՔԾ պետը: