Իտալական վերածննդի և Մեդիչիների քաղաք Ֆլորենցիան․VNews.am-ի անդրադարձը (տեսանյութ) - VNews

Իտալական վերածննդի և Մեդիչիների քաղաք Ֆլորենցիան․VNews.am-ի անդրադարձը (տեսանյութ)

Ֆլորենցիա ` Մեդիչիների  և Իտալիայի Թագավորության մայրաքաղաքը: Ինքնաթիռը վայրէջք է կատարում  Ֆլորեցիայի օդանավակայանում , կամ ինչպես իտալացիներն են ասում «Աէրոպորտո դե Ֆիրենզե»-ում ։ Ֆլորենս օդանավակայանից դեպի դեպի կենտրոն տաքսիով կարելի է հասնել 15 րոպեում, իսկ գնացքով այն կտևի մոտ 20 րոպե։ Մենք ընտրեցինք գնացքը , քանի որ այն  ոչ պակաս  հարմարավետ է և ավելի մատչելի։ Ֆլորենցիայում չես գտնի բարձրահարկ շենքեր, նորավոճ  դիզայնով, այստեղ ամեն բան պահպանում են այնպես ինչպես եղել է, իսկ եթե նոր բան են կառուցում ապա այն անպայման կրում է  ինչ-որ հայտնի ֆլորենտացու անուն։ Այս քաղաք թանգարանը Եվրոպայի ամենահայտնի և հին մշակութային կենտրոններից մեկն է,  հիմնադրվել է մ․թ․ա 59 թ-ին Հուլիոս Կեսարի կողմից։  Քաղաքն աշխարհին տվել է այնպիսի մեծեր, ինչպիսիք են Լեոնարդա դա Վինչին, Միքելանջելոն, Դոնատելլոն, Նիկոլո Մաքիավելլին, Դանթեն և Գալիլեյը։ Այստեղ ամենուր ուղեկցում են երաժիշտները, ովքեր ավելի են ընդգծում Ֆլորենցիայի մշակութային դիմագծերը։ Սանտա Մարիա նովելայից Առաջ շարժվելով կարող ենք տեսնել Ֆլորենցիայի մայր տաճարը՝ Սանտա Մարիա Դել Ֆիորեն, այն կառուցվել է շուրջ 6 դար, ունենալով տարբեր ճարտարապետներ, որոնց թվում է եղել նաև Ջոտտոն, երբ մահացավ Ջոտտոն կառուցված է եղել տաճարի միայն 1-ին հարկը, իսկ նրա մահից մեկ տարի անց ժանտախտի պատճառով կասեցվեցին տաճարի շինարարական աշխատանքները։  Սանտա Մարիա դել Ֆիորեն ֆլորենտական Քուատրոչենտոյի ճարտարապետական նմուշ է, որը պարզապես ճետք է տեսնել սեփական աճքերով։ Ֆլորենցիայի հաջորդ ամենահայտնի տաճարը պալացցո վեկկիոն է, ոյն գտնվում է սինյորա հրապարակում, պալատի կառուցումը ավարտվել է 1299 թ-ին։ 1667 թվականին աշտարակի վրա տեղադրվել է աուգսբուրգցի  արհեստավոր Լեդերլեի պատրաստած ժամացույցը, որը գործում է մինչ օրս: 1478 թվականին Պալացցո Վեկկիոյի լուսամուտներին կախաղան են բարձրացվել դավադիրները, որոնց գլխավորում էրՖրանչեսկո Պացցին,  ովքեր ցանկանում էին տապալել Մեդիչիների  տոհմին իշխանությունից, այժմ շենքը ծառայում է որպես քաղաքապետարան։ Ֆլորենցիան նաև նորաձևության քաղաքներից մեկն է, այն հայտնի է իր կաշվե իրերի արտադրությամբ, բացի այդ Ֆլորենցիային կարելի է գնել գինի ու իհարկե անպայման փորձել պաղպաղակ։ Առնո գետը քաղաքը բաժանում է երկու մասի, հենց գետի վրա է գտնվում Պոնտե Վեկկիոն ։ երբևէ տեսե՞լ եք կամուրջորի վրա բնակարաններ լինեն կառուցված, եթե ոչ ապա Պոնտե Վեկկիոն հենց դրանով է հայտնի, ու նաև նրանով որ այս կամրջի վրայով շատ պատերազմնբեր են անցել։ Քաղաքից նահանջելիս գերմանական զորքերը պայթեցրել են Առնո գետի վրա եղած քաղաքի բոլոր պատմական կամուրջները` բացի Դիմադրության շարժման  ուժերի կողմից փրկված Պոնտե Վեկյոն: Եթե երբևէ որոշեք ավելի մոտիկից ծանոթանալ պատմության, արվեստի , գիտության գաղտնիքներին՝ ապա այցելեք Ֆլորենցիա ։