Իտալիայում կորոնավիրուսով վարակակիրների թիվը զգալի կրճատվել է - VNews
    • Լրահոս + Vnews

      Նորություններ Հայաստանից և աշխարհից

Իտալիայում կորոնավիրուսով վարակակիրների թիվը զգալի կրճատվել է

Իտալիայում կորոնավիրուսով ակտիվ վարակակիրների թիվը կազմում է 52․942 մարդ: CNN-ի փոխանցմամբ՝ այս մասին երեքշաբթի օրը հայտնել է երկրի Քաղաքացիական պաշտպանության գործակալությունը:

Ինչպես նշվում է, այս ցուցանիշը պատկերում է վարակման դեպքերի զգալի նվազումը՝ մոտենալով համավարակի գագաթնակետի ժամանակ գրանցված ռեկորդային բարձր տվյալի (108․257) կեսին:

Վերջին մեկ օրում եվրոպական երկրում մահվան 78 նոր դեպք է գրանցվել՝ ընդհանուր մահացության ցուցանիշը հասցնելով 32․955-ի: