Իտալիայում թենիսիստուհիները խաղ են անցկացրել հարևան տանիքների վրա - VNews

Իտալիայում թենիսիստուհիները խաղ են անցկացրել հարևան տանիքների վրա

Իտալական Ֆինալե Լիգուր քաղաքում թենիսիստուհիները, որոնք կորոնավիրուսային համավարակի պատճառով ինքնամեկուսացված են, խաղ են անցկացրել հարևան տների տանիքներում: Թենիսի քաղաքային ակումբը հրապարակել է նրանց «կարանտինային» մրցաշարի տեսանյութը:

Թենիսիստուհիները Վիտտորիա Օլիվերեն և Կարոլա Պեսինան են, համապատասխանաբար նրանք 13 և 11 տարեկան են: Այժմ Tennisclub Finale թենիսի ակումբը, որի անդամ են նրանք, կարանտինացված է, ուստի աղջիկները որոշել են թենիս խաղալ իրենց տների տանիքներում: Ըստ նրանց՝ իրենք չէին սպասում, որ տեսանյութը վիրուսային կդառնա և սոցիալական ցանցերում միլիոնավոր դիտումներ կստանա, բայց սա դարձել է դրական գովազդ սպորտի և թենիսի համար:

Տեսահոլովակը Twiiter-ում տարածել է ամերիկացի հայտնի թենիսիստուհի Թրեյսի Օսթինը #TennisAtHome հեշթեգով, որը սոցիալական ցանցի օգտատերերն օգտագործում են տեսանյութեր վերբեռնելով, երբ թենիս են խաղում ինքնամեկուսացման պայմաններում:

Embedded video