fbpx
    • Լրահոս + Vnews

      Նորություններ Հայաստանից և աշխարհից

Ժամանակի ընթացքում հետաքրքրությունը կմարի

Հունվարի 14-ից նորընտիր Ազգային ժողովն անցել է աշխատանքի՝ այս ընթացքում հասցնելով արդեն գումարել մի քանի նիստ:

Նոր ԱԺ-ն մշտապես գտնվում է  հասարակության և մամուլի ուշադրության կենտրոնում: Նախօրեին գրանցվեց առաջին վեճը:  Պատագամավորներից շատերի ելույթներն էլ բուռն արձագանք գտան:

VNews.am-ի թղթակցի հետ զրույցում քաղաքագետ Արմեն Բադալյանը նշեց, որ նոր ԱԺ-ն դեռ նվազագույնը պետք է  երեք ամիս աշխատի, որպեսզի հնարավոր լինի գնահատակներ տալը:

«Պատգամավորների մեծ մասը նոր է: Նրանք տեխնիկապես, հնարավոր է, պատկերացում չունենան, թե ինչպես պետք է վարվել ԱԺ-ում:

Թեպետ, պետք է նկատենք, որ որոշ պատգամավորների և որոշ խմբակցությունների գործունեությունները հարցեր են առաջացնում: 

Իհարկե, տհաճ միջադեպ գրանցվեց. «Լուսավոր Հայաստանի» թեկնածուն ելույթ ունեցավ դեսպանների մասին, իսկ վերջիներիցս մեկի որդին ներսում էր և մրցակից խմբակցության անդամ: Բայց սա չի նշանակում, որ «Լուսավոր Հայաստանի» թեկնածուն նման ելույթ չպետք է ունենար:

Որշակի խնդիրներ կա նաև այն հարցում, որ որոշ պատգամավորներ դեռ լիարժեք չեն հասկացել իրենց կարգավիճակը: Նրանք պետք է այժմ ավելի զգույշ արտահայտվեն: Հատկապես,երբ այդ հայտարարությունները վերաբերում են հարևան երկրին, իսկ ելույթ ունեցողն էլ իշխող կուսակցությունից է»,-նշեց փորձագետը:

Արմեն Բադալյանն ասում է, որ սա, բոլոր դեպքերում, այն խորհրդարանն է, որը ցանկանում էր տեսնել հանրությունը:

«Այս պահի դրությամբ ավել բան պետք չէ սպասել: Պարզապես, ժամանակի ընթացքում որոշ շտկումներ տեղ կգտնեն բոլոր խմբակցությունների և առանձին պատգամավորների գործունեություններում և ելույթներում: Դեռ վաղ է կարծիք կազմել ԱԺ գործունեության վերաբերյալ: Հիմա որոշակի թերություններով, բայց կատարում են իրենց գործը»,-նկատեց նա:

Քաղաքագետն այս խորհրդարանի վրա բևեռված ուշադրությունը բնական համարեց:

«Սա վերջին 20 տարիների  առաջին խորհրդարան է, որը կազմավորվեց ազատ, արդար և թափանցիկ ընտրության արդյուքնում: Բնականաբար, երբ տեղի է ունեցել իշխանափոխություն հասարկության ուշադրությունը խորհրդարանի նկատմամբ բավականին շատ  է: Երբ ժամանկին Գերագույն խորհուրդը ընտրվեց, հասարակության ուշադրությունը նույնպես շատ ուժեղ էր: Այնպես որ, ժամանակի ընթացքում հետաքրքրությունը մարում է: Առաջին մի քանի օրը բնական է:

Աշխարհի ոչ մի խորհրդարան երբեք մշտապես չի գտնվում ուշադրության կենտրոնում: Ժամանակի ընթացքում այս խորհրդարանի գործունեությամբ կհետաքրքրվեն զուտ փորձագետները և քաղաքական գործիչները»,-ամփոփեց մասնագետը: