fbpx
    • Լրահոս + Vnews

      Նորություններ Հայաստանից և աշխարհից

Քաղաքական համբույրներ. Ո՞ւմ, որտե՞ղ, ինչպե՞ս են համբուրում քաղաքական գործիչները

Հուլիսի 6-ին աշխարհը նշում է համբույրի օրը:  Այդ առիթով VNews.am-ն այսօր վերհիշել է պատմության ամենահայտնի քաղաքական համբույրները: Պարզվում է, ինչպես հասարակ մարդիկ, այնպես էլ  քաղաքական գործիչները սիրում են համբուրվել: Համբուրում են ամուսիններին, կանանց, երեխաներին, ընկերներին, գործընկերներին:

Պատմության համբուրամոլը, թերևս, համարվում է խորհրդային քաղաքական գործիչ Լեոնիդ Բրեժնևը:  1970-ականներին, դժվար թե գտնվեր մեկը, որ չիմանար՝ ի՞նչ է իրենից ներկայացնում «եռակի Բրեժնևը»` մի-մի համբույր երկու այտերին և վերջինը՝ շրթունքներին։

Ամենահաջողվածը 1979թ.-ին Լեոնիդ Իլյիչի  և Գերմանիայի Դեմոկրատական Հանրապետության նոր ղեկավար Էրիկ Հոնեքերի «եռակի Բրեժնև»-ն էր, մանավանդ դրա երրորդ արարը` շրթունքներով քաղաքական կրքոտ համբույրը:  Դա պատկերվել է նաև Բեռլինյան պատին։


Բեռլինյան պատ

Բայց արի ու տես, որ միշտ չէր «եռակի Բրեժնևը», որպես բարեկամական ժեստ ընկալվում:  Դրանից խուսափող քաղաքական գործիչների թիվը քիչ չէր:

Բրեժնևյան համբույրներից քաղաքակիրթ ձևով խուսափել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Մարգարեթ Թետչերը։


Կուբացի առաջնորդ Ֆիդել Կաստրոն նույնպես շրջանցել է Բրեժնեևի համբույրը։ Նա սիգարը բերանն է դրել և թույլ չի տվել Բրեժնևին խայտառակել իրեն հայրենակիցների առաջ։


Իսկ ահա Ռումինիայի առաջնորդ Նիկոլաե Չաուշեսկուն միակն է եղել, որը կտրականապես հրաժարվել է այդ «ծիսակարգից»։


Ստորև ներկայացնենք պատմությանը քիչ, թե շատ հայտնի  քաղաքական համբույրները.

1986թ. ապրիլ 21 

  • ԽՍՀՄ-ի լիդեր` Միխայիլ Գորբաչովը համբուրում է Արևելյան Գերմանիայի ղեկավար Էրիկ Հոնեքերին` շնորհավորելով Գերմանիայի Կոմունիստական կուսակցության  նախագահի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ:


2011թ.  հոկտեմբեր 9 

  • Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը համբուրում է կնոջը` Մալգոժատին, ընտրություններին տարած հաղթանակի առթիվ:


2012թ. ապրիլ 10

  • Իտալիայի Հյուսիսային Լիգայի անդամ Ռոբերտո Մարոնին համբուրում է կուսակցության նախկին լիդերին` Ումբերտո Բոսսիին, վերջինիս հրաժարականից անմիջապես հետո:


2012թ. սեպտեմբեր 22 

  • Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը համբուրում է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելին` Ֆրանսիայի նախկին նախագահ Շառլ դը Գոլի հայտնի ճառի 50-րդ տարելիցի կապակցությամբ:


2015թ. հունիս 27

  • Եվրախմբի նախագահ Ժերոել Դիսելբլումը Բրյուսելում կայացած ֆինանսների նախարարների հետ հանդիպման ժամանակ համբուրում է Արժույթի միջազգային հիմնադրամի ղեկավար Քրիստին Լագարդին:


2015թ. հոկտեմբեր 4

  • Օնտարիոյի նախընտրական հանրահավաքի ժամանակ, Կանադայի Լիբերալների առաջնորդ Ջաստին Տրյուդոն համբուրում է կնոջը` Սոֆիային:


2016թ. փետրվար 2

  • ԱՄՆ Պետքարտուղար Ջոն Քերրին Հռոմում տեղի ունեցած հանդիպման ժամանակ համբուրում է Եվրամիության դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկո Մոգերինին:


2016թ. մարտ 8

  • Մոդել Նոեմի Քեմփբելը կանանց միջազգային օրվա կապակցությամբ պարգևներ շնորհելուց հետո համբուրում է Իսրայելի նախկին նախագահ Շիմոն Պերիսին:


2016թ. մարտ 28

  • Սպիտակ տանն անցկացվող է ամենամյա Զատկի ձվի միջոցառման ժամանակ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման համբուրում իր կնոջը` Միշել Օբամային:


2016թ. ապրիլ 22

  • Նյու Յորքում  ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրին համբուրում է իր երկու տարեկան թոռնուհուն` Իզաբելին,  կլիմայի փոփոխության մասին Փարիզյան համաձայնագրերի ստորագրումից հետո:


Նյութը պատրաստեց Մերի Խաչատրյանը