Քանի դեռ վարչապետ եմ, պիտի երաշխավորեմ, որ... Փաշինյան - VNews

Քանի դեռ վարչապետ եմ, պիտի երաշխավորեմ, որ… Փաշինյան

«Եկել է բարեփոխումների միջոցով  տնտեսությանը զարկ տալու և շղթայական ռեակցիա հարուցելու ժամանակը»,- այս մասին  ֆեյսբուքի ուղիղ եթերում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Վարչապետն ընդգծեց, որ համոզված է՝ ՀՀ քաղաքացիները լավատես են ու վճռական: «Մեր ամենակարևոր կարգախոսը, ըստ էության, այսօր արդեն իսկ իրականություն է դարձել: Այդ կարգախոսն այն է, որ ՀՀ-ում իշխանությունը պատկանում է մեկ բարձրագույն սուբյեկտի, և այդ սուբյեկտը ՀՀ քաղաքացին է, հայ ժողովուրդը»,-  նշեց Նիկոլ Փաշինյանը:

Նրա խոսքով՝ վարչապետի կարգավիճակում և կառավարությունում իրեն համարում է հայ ժողովրդի ներկայացուցիչը:

«Իմ այստեղ լինելը իմաստավորվել է և կիմաստավորվի միայն ու միայն այդ կարգախոսով: Հայաստանում իշխանության ճակատագիրը Հանրապետության մակարդակով, տեղական ինքնակառավարման մարմինների մակարդակով որոշողը լինելու են միայն ՀՀ քաղաքացիները: Ես ինձ համարում եմ այդ գործընթացի երաշխավորը: Քանի դեռ վարչապետ եմ, պիտի երաշխավորեմ, որ դուք իշխանության լիարժեք կրողն եք: Այն պահին, երբ կհեռանամ վարչապետի կարգավիճակից, պետք է լինեն այլևս ինստիտուցիոնալ երաշխիքներ, որ որևէ մեկին հնարավորություն չեմ տա իշխանությունը վերցնել ժողովրդի ձեռքից»,- ասաց վարչապետը: