Կանոններ, որոնք կթեթևացնեն ձեր կյանքը - VNews
    • Լրահոս + Vnews

      Նորություններ Հայաստանից և աշխարհից

Կանոններ, որոնք կթեթևացնեն ձեր կյանքը

 

  • Արթնացիր 20 րոպե շուտ։

 

  • Եթե խոստացել ես զանգել՝ զանգիր…

 

  • Եթե ուշանում ես՝ զգուշացնելու ձև գտիր…

 

  • Աշխատիր գնումներ կատարել միանգամից ամբողջ շաբաթվա համար։

 

  • Օրվա ընթաքում շատ ջուր խմիր։

 

  • Մի՛ ծիծաղիր ուրիշի երազանքների վրա:

 

  • Մի՛ վերադարձիր այն մարդկանց մոտ, որոնք քեզ դավաճանել են:

 

  • Ծնողներիդ հետ ավելի շատ ժամանակ անցկացրու, քանի որ պահը, երբ նրանք այլևս չեն լինի, միշտ շատ անսպասելի է գալիս:

 

  • Սիրալիրությունը քաղաքներ է նվաճում: Ավելի հաճախ օգտվիր նրա «ծառայությունից»:

 

  • Կարողացիր ընդունել քո սխալները:

 

  • Ամեն օր զբաղվիր սպորտով։

 

  • Ազատվիր բողոքելու այպանելի սովորությունից:

 

  • Նույնիսկ ամենալուրջ վեճերի ժամանակ մի՛ փորձիր մարդկանց վիրավորել… Շուտով դուք կհաշտվեք, իսկ խոսքերը կհիշվեն դեռ երկար:

 

  • Ասա ճշմարտությունը և շատ բան հիշելու անհրաժեշտություն չես ունենա:

 

  • Օրվա սկզբում արա ամենադժվար և ամենատհաճ գործը: Երբ դու ազատվես դրանցից, օրվա մնացած հատվածում քեզ չեն տանջի անպետք մտքերը։

 

  • Ոչ ոք ոչ մեկին ոչինչ էլ պարտավոր չէ: «Պարտավոր է» բառը դուրս հանիր քո բառապաշարից: Հակառակ դեպքում «կխրվես» ոչ միայն նյութական, այլև բարոյական պարտքերի մեջ:

 

  • Երբեմն ձեզ թույլ տվեք ծուլանալ, շեշտում եմ՝ երբեմն։