fbpx

Կապան-Գորիս ճանապարհին շրջված բեռնատարի վարորդը մահացել է

Արտակարգ իրավիճակների նախարարության «911» ծառայությունն օգոստոսի 6-ին, ժամը 16:33-ին ահազանգ է ստացել, որ Շուռնուխ-Կարմրաքար ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ՝ «ԿամԱԶ» մակնիշի բեռնատարը ընկել է ձորը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ փրկարար ծառայության հրշեջ-փրկարարական ջոկատի մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Կապան-Գորիս ավտոճանապարհի 25-րդ կմ-ին «ԿամԱԶ» մակնիշի բեռնատարը (վարորդ՝ Ռ.Ա., ծնված 1964 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել մոտակա ձորակը (մոտ 8 մետր):

Ինչպես տեղեկացրին արտակարգ իրավիճակների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, վարորդը տեղում մահացել է. փրկարաները դուրս են բերել վարորդի դին և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային: