Կապանում մոտ 1.5 հա բուսածածկույթ է այրվել - VNews
    • Լրահոս + Vnews

      Նորություններ Հայաստանից և աշխարհից

Կապանում մոտ 1.5 հա բուսածածկույթ է այրվել

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության «911» ծառայությունը դեկտեմբերի 15-ին, ժամը 13:20-ին ահազանգ է ստացել, որ Սյունիքի մարզի Կապան քաղաքի Սպանդարյան փողոցի 4-րդ նրբանցքի մոտակա սարում այրվում է խոտածածկ տարածք:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ փրկարար ծառայության մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, հրդեհը մեկուսացվել է ժամը 14:10-ին, մարվել՝ 14:18-ին: Այրվել է բուսածածկույթ (մոտ 1.5 հա):

Video Player