fbpx
    • Լրահոս + Vnews

      Նորություններ Հայաստանից և աշխարհից

Կարեն Ղազարյանի փոխանակման հարցը բարդ է

Ադրբեջանում ապօրինաբար 20 տարվա ազատազրկման դատապարտված ՀՀ քաղաքացի Կարեն Ղազարյանին փոխանակելու առաջարկ հնչել է, սակայն փոխանակման համար Հայաստանում չկան նույն կարգավիճակում գտնվող Ադրբեջանի քաղաքացիներ:
 ԱԺ-ում կառավարության անդամների հետ հարց ու պատասխանի ժամանակ այս մասին ասաց ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը` պատասխանելով «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Սարգիս Ալեքսանյանի հարցին:
 «Կարեն Ղազարյանը ոչ թե գերեվարված է, այլ ձերբակալված: Շատ էական տարբերություն կա: ՀՀ կառավարությունն օգտագործում է բոլոր դիվանագիտական ու հումանիտար գործիքներն ու միջոցները, որպեսզի Կարեն Ղազարյանի կյանքը երաշխավորվի: Միևնույն ժամանակ, ամեն ինչ արվում է նրան Հայաստան վերադարձնելու համար: Նաև փոխանակման առաջարկ է եղել, բայց ՀՀ-ում չկան նույն կարգավիճակում գտնվող Ադրբեջանի քաղաքացիներ, որ Հայաստանն այդ փոխանակումն իրականացնի»,-ասաց Զեյնալյանը:
 
Նա տեղեկացրեց, որ Կարեն Ղազարյանի ներկայացուցիչները Մարդու իրավունքների եվրոպական դատարան գանգատ են ներկայացրել, պահանջել են հրատապ միջոց կիրառել: Հիմա այդ գանգատը քննվում է, և Հայաստանին անպայման կծանուցվի ու Հայաստանը կներգրավվի որպես երրորդ կողմ: