-
-
Պահպանված նյութեր
Ոչ մի ընտրված նյութ չի գտնվել- Պահպանված 0
- Նախընտրելի
-
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ տեղի է ունեցել խորհրդակցություն՝ նվիրված կորոնավիրուսի հետևանքների չեզոքացման հակաճգնաժամային քաղաքականությանը:
Մասնավորապես, ներկայացվել է զրոյից բիզնես ստեղծելու նախաձեռնություններին տարբեր գործիքակազմերով պետական աջակցություն ցուցաբերելու միջոցառման նախագիծը: Այն վերաբերելու է Երևանից դուրս արտադրության և ծառայությունների մատուցման ոլորտներում նոր բիզնես նախագծերին: Օժանդակությունը ցուցաբերվելու է Ներդրումների աջակցման կենտրոնի միջոցով:
Ինչպես տեղեկացրին վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, քննարկման արդյունքներով միջոցառումն արժանացել է հավանության: Այն առաջիկայում կներկայացվի կառավարության հաստատմանը:
Խորհրդակցության ընթացքում անդրադարձ է կատարվել նաև հակաճգնաժամային տնտեսական և սոցիալական ծրագրերի արդյունքներին և հետագա քայլերին:
Վիդեո
Ֆոտո