fbpx
    • Լրահոս + Vnews

      Նորություններ Հայաստանից և աշխարհից

Կառավարությունը երկարաձգեց որոշ ապրանքների ԱԱՀ-ի վճարման ժամկետը

ՀՀ կառավարությունը 3 տարով երկարաձգեց «Արթիկի ՓՀԿ» ՍՊԸ-ի կողմից ապրանքների ներմուծման ԱԱՀ-ի գումարների վճարման ժամկետը:

Այսպիսի որոշում կայացվեց ՀՀ կառավարության դեկտեմբերի6-ին կայացած հերթական նիստում:

«Ներդրումային ծրագրի շրջանակում ընկերությունը նախատեսում է Շիրակի մարզի Մարալիկ քաղաքում զբաղվել տեքստիլի արտադրությամբ՝ թել և բժշկական բամբակ, ինչպես նաև կտորների թափվածքների վերամշակմամբ։  Ծրագրի շրջանակում ընկերությունը մտադիր է կատարել ընդհանուր շուրջ 6 մլրդ դրամի չափով ներդրում, որից բարձրորակ հումք և այլ ապրանքներ ձեռք բերելու համար ներդրում կկատարի շուրջ 4,26 մլրդ ՀՀ դրամի չափով»,- ասաց Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի պաշտոնակատար Տիգրան Խաչատրյանը:

Ընկերությունում երեք տարվա ընթացքում կստեղծվի 160 նոր աշխատատեղ` 185 հազար դրամ միջին աշխատավարձով: