fbpx
    • Լրահոս + Vnews

      Նորություններ Հայաստանից և աշխարհից

Կասեցվել է Ծառուկյանին պատկանող հյուրանոցի շինարարությունը

  • 269

Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Իզաբելլա Աբգարյանը գրառում է արել, որ Աբովյան 5 հասցեում շինարարություն է կասեցվել:

«Աբովյան 5-ում կասեցվեց ապօրինի շինարարությունը: Կարիք եղավ ներգրավել նաև ոստիկանական ուժեր: Կառուցապատողները պետք է հասկանան, որ դիմադրելը սխալ է և միայն ավելորդ լարվածություն է առաջացնում: Երևանում ապօրինություններ չեն լինելու»,–գրել է նա։

Լրատվամիջոցները նշում են, որ կառուցվող շինությունը ԱԺ «Ծառուկյան» խմբակցության ղեկավար, գործարար Գագիկ Ծառուկյանին պատկանող «Մուլտի Գրուպ Կոնցեռն» ընկերությունն է իրականացնում:

«Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Իվետա Տոնոյանը Tert.am-ի հետ զրույցում հայտնել է, որ «Մուլտի Գրուպ Կոնցեռն» ընկերությունը որևէ ապօրինի շինարարություն չի իրականացնում:

«Որևէ ապօրինի կամ հակաօրինական գործողություն ընկերության կողմից չի իրականացվում, որովհետև հունիսի 25-ին «Մուլտի Գրուպ Կոնցեռն» ընկերությունը Երևանի քաղաքապետարան է դիմել շինարարական աշխատանքների թույլտվության վերաբերյալ գրությամբ, իսկ քաղաքապետարանն առ այսօր չի պատասխանել գրությանը, իսկ եթե 30 օր գրությանը պատասխան չի տրվում, ապա կառուցապատողն իրավունք ունի գործունեություն իրականացնել»,-ասել է նա։